կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-01 10:50
Քաղաքական

Արմեն Մովսիսյանին եւ եւս մի քանի նախարարների պաշտոնանկ կանեն

Արմեն Մովսիսյանին եւ եւս մի քանի նախարարների պաշտոնանկ կանեն

«Հրապարակը» գրում է. «Ըստ որոշ աղբյուրների՝ առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում իշխանական քարացած հիերարխիայում։ «Ժամկետանց» մարզպետների ինստիտուտի «վերանայմանը» զուգահեռ, կնայվի նաև «ժամկետանց», առավել ստույգ՝ «բազմամյա» նախարարաց դասը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած «երկարամյա» Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին։

 

Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան։ Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր՝ Բռլյանտի Գագոյի անունը։ Չի բացառվում նաև Հրանուշ Հակոբյանի՝ սփյուռքի նախարարությունից «տարհանումը», նրան էլ քննարկում են «սփյուռք» տանելու՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։ Չնայած Հրանուշի նախարար մնալու հարցում դոշ տված-կանգնած են Կարապետյան եղբայրները, որոնք այս օրերին նույնպես զբաղված են որոշակի կադրային փաթեթի ձեռքբերման սրբազան գործով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։