Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Спорт Экспресс-ը վերլուծական է գրել Յուրա Մովսիսյանի «Սպարտակ» տեղափոխվելու կապակցությամբ:
Չնայած, որ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, կայքը համարում է տեղափոխությունը կայացած փաստ: Ինչպես գտնում է ռուս վերլուծաբանը մոսկովյան ակումբը որոշ մտահոգություններ ունի կամ գոնե պետք է ունենա հայ հարձակվողին ձեռք բերելիս:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ չնայած, Մովսիսյանը 50 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ, ինչը քչերին է հաջողվել Ռուսաստանի առաջնություններում, միևնույն է Յուրայի գոլերի մեծամասնությունը գրանցվել են միջին կարգի թիմերի հետ խաղերում։ Առաջատար թիմերից միայն «Ռուբինն» (անցած մրցաշրջանում) ու «Լոկոմոտիվն» (այս մրցաշրջանում) են «ճաշակել» Մովսիսյանի գոլերը։ «Սպարտակում» նրանից այլ արդյունք են ակնկալելու։
Պարբերականն ուշադրություն է հրավիրում նաև այլ գործոնների վրա, նշելով, որ Մովսիսյանին կխանգարի այն թաստը, որ երբեք հանդես չի եկել բարձրակարգ թիմերում. «Դժվար թե ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», դանիական «Ռանդերսն» ու «Կրասնոդարն» այդպիսին համարվեն»:
Մովսիսյանը նաև պետք է ընտելանա Մոսկվայի նման մեգապոլիսին, որի ռիթմը տարբերվում է բոլոր այն քաղաքների ռիթմից, որտեղ աշխատել է ֆուտբոլիստը: Ինչպես նաև նա լինելու է երկրպագուների, լրագրողների մեծ բանակի ուշադրության կետրոնում:
Սակայն այս ամենը հաշվի առնելով պարբերականը գրում է, որ այս ամենը չի նշանակում, որ Յուրան տապալվելու է Մոսկվայում, պարզապես այս գործոններն անհրաժեշտ է հաշվի առնել:
Իրականում Հայաստանում որևէ մեկն այն կարծիքի չէ, որ Յուրային դժվար կլինի Մոսկվայում, քանի որ հայտնի կանոն է, որ հայերը նման «ճոխություններին» հեշտ են հարմարվում, ասել է թե բարձր հարմարվողականություն ունենք: Սակայն անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հոդվածի հիմը պետք է լինի խնդիրը՝ պրոբլեմը, որն ըստ պաշտոնական ինֆորմացիայի բացակայության, գոյություն չունի: Ի վերջո միայն Ռուսական Պրեմիերայի 8-րդ հորիզոնականում գտնվող ակումբը չէ, որ հետքրքրվում է Մովիսիյանով, առաջարկներ եղել են նաև ԲԿՄԱ-ից և «Զենիթից», ըստ հենց նույն պարբերականների, որոնք հիմա խոսում են Մովսիսյանի հնարավոր դժվարությունների մասին, ըստ որում օդում: