Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում:
Դրանք մինչ այս հիմնականում դրսևորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձևական հրաժարականը: Բայց կարծես նոր կադրային տեղաշարժեր են սպասվում:
Համենայն դեպս, մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկության է պատրաստվում նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին և այս ընթացքում իրականում որևէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ օգտակար աշխատանք չի իրականացրել:
Մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որն ակտիվորեն և ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում:
Նրա հնարավոր նշանակման և Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին շշուկներն արդեն իրարանցում են առաջացրել իշխանության, այսպես ասած «սորոսական» թևում, որն առանց այդ էլ օրերս մեծ հարված կրեց Արսեն Խառատյանի պաշտոնանկությամբ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: