կարևոր
1000 դիտում, 22 ժամ առաջ - 2025-01-29 19:32
Հասարակություն

««Լիլի Ռիելթի» ՍՊԸ-ն ապօրինի կերպով գումար է ուզում շորթել մեզանից»․ դատական քաշքշուկի հետքերով

Անշարժ գույքի գործակալություն՝ «Լիլի Ռիելթի» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել քաղաքացի Հասմիկ Բուդաղյանի վրա, պահանջելով 1 միլիոն 802 հազար ՀՀ դրամ, այն ինչ անշարժ գույքի գործակալությանն ինքը իր աշխատանքները լիարժեք չի կատարել։

Yerkir.am-ի հետ հարցազրույցում փաստաբան Էմմա Եղիյազարյանը՝ ներկայացնելով  գործի մանրամասները ասաց, որ անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունը՝ «Լիլի Ռիելթի» ՍՊԸ-ն ծառայությունների մատուցման պայմանգիր է կնքել քաղաքացի վստահորդի հետ, պայմանագրով նախատեսված էր կատարելու որոշակի պարտականություներ։ Սակայն, ինչպես դատաքննությամբ այնպես էլ գործում եղած փաստաթղթերով, ապացույցներով և կողմի վկայի հայտարարությամբ սույն կազմակերպությունը որևէ գործողություն, բացի մեկ անգամ բնակարանը ցուցադրելուց գնորդին, որևէ շոշափելի էական գործողություն չի  կատարել, որը նախատեսված է եղել տվյալ պայմանգրի մեջ, այն է՝ փաստաթղթերի հավաքում, մասնակցել առ ու վաճառքի պայմանագրի կնքմանը, անշարժ գույքի կադաստրում, ինչպես նաև նոտարական գրասենյակում գործողություններ, որոնքչի կատարվել։

«Գործակալությունն այսօր վստահորդիցս պահանջում է 1 միլիոն 802 հազար ՀՀ դրամ, այսինքն պահանջում են գումար չկատարված աշխատանքի դիմաց, սա անընդունելի պրակտիկա է։ Ընդամենը մի քանի անգամ խորհրդատվություն են կատարել, այն էլ ոչ լիարժեք, չեն մասնակցել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքմանը և ձեռք բերմանը, չեն պատասխանել վստահորդի զանգերին, որևէ շոշափելի գործողություն չեն կատարել և անօրինական գումարներ են պահանջում դատական կարգով։ Մեր կողմից ներկայացված հայցով մատնանշված է, թե պայմանագրի որ կետերն է խախտել սույն կազմակերպությունը, և մոլորության մեջ են գցել ինչպես վաճառողին այդպես էլ գնորդին,  և որ իրենք ունեն ապագայում կատարելիք աշխատանք, որը չեն կատարել»,- ասաց փաստաբանը։

Հասմիկ Բուդաղյանի ամուսինը՝ Տիգրան Գալստյանը պնդում է, որ «Լիլի Ռիելթի» ՍՊԸ-ն ապօրինի կերպով գումար է ուզում շորթել իրենցից։

«Չեմ հասկանում որտե՞ղ է արդարությունը, 1 տարուց ավել դատական նիստը շարունակվում է, ի սկզբանե դատավորը որոշել  էր դատավարություն իրականացնել իրենց կեղծ հիմքերի վրա՝ պարզեցված ձևով, մեզ տեղյակ չպահելով, մենք միամիտ ենք իմացել բանկից, որ հաշվեհամարները կալանքի տակ են, նույնիսկ մեզ տեղյակ էլ չեն պահել, որ մեզ վրա դատական գործ կա հարուցված, նույնիսկ նախորդ դատական նիստին իրենց ներկայացուցիչը չէր եկել, որովհետև մարդիկ ապացույց չունեն։ Մեզ երեխու նման խաբել, տարել-բերել են, հիմա էլ դատարանին են սուտ ապացույցներ ներկայացնում։ Դրանք բրոկեռ չեն, այլ հանցագործ, թուրքի շպիոններ, ամեն ինչ անում են, որ հայ ժողովուրդը լքի, գնա Հայաստանից»,- ասաց Տիգրան Գալստյանը։

Նշված հարցով Տիգրան Գալստյանը 2 անգամ դիմել է վարչապետի աշխատակազմին, որպեզի հսկողության տակ պահեն այս գործը, որովհետև ակնհայտ է, որ, ըստ Տիգրան Գալստյանի, առերևույթ հանցագործ անշարժ գույքի գործակալների մասինէ խոսքը։ Քաղաքացին պատասխան է ստացել, որ կառավարությունը դատարանի վրա չի կարող ազդել։

Նշենք, որ դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը չհամաձայնեց ձայնագրում և տեսանկարահանում իրականացնել, սակայն դատավորը շեշտեց, որ ձայանագրում կատարել կարող են բոլորը։

Դատական նիստի որոշումը կհրապարակվի 2025 թվականի փետրվարի 17-ին՝ առցանց տարբերակով։