|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանը Yerkir.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ եթե նախկինում մարդիկ հպարտանում էին, որ ինչ-որ երաժշտի կամ բանաստեղծի հետ են մոտ, հիմա պարծենում են, որ քրեական աշխարհի ինչ-որ ներկայացուցչի հետ առնչություն ունեն: «Նման մարդկանցից է նաև Վարդանիկի Սպարտակը, դա ի՞նչ հպարտանալու բան ա»,- նշեց նա:
Անդրադառնալով նախորդ տարվա փետրվարին լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկատվությանը, թե իբր Դեդ Հասանի հուղարկավորությանը ներկա է եղել նաև Սպարտակ Ղուկասյանը (Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին), Գալոյանն ասաց. «Հայտարարում են, թե միակ մարդն է, ով մասնակցել է Դեդ Հասանի հուղարկավորությանը: Տո ասա` դու ո՞վ էիր, որ քեզ թողեին մոտենայիր այնտեղ, ինքը որպես ի՞նչ է մասնակցել Դեդ Հասանի հուղարկավորությանը, հպարտանալու ուրիշ բան չե՞ք գտնում ձեր մեջ»: