|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել ԱՄՆ նոր պատժամիջոցներին ռուսական պատասխան քայլերի մասին. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Կրեմլում տեղյակ են ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունների մասին:
«Սխալ է խոսել ինչ-որ պատասխան քայլերի մասին, քանի դեռ մենք հստակ և պաշտոնապես չենք հասկացել` ինչի մասին է խոսքը»,-ասել է նա:
Նշենք, որ ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել` Սկրիպալների գործի հետ կապված: