կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 18:45
Սպորտ

Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզումային ծրագիրը

Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզումային ծրագիրը

Իսլանդիայի և Բելառուսի ընտրանիների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի երիտասարդական հավաքականը հանգրվանել է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 29-ին թիմը կանցկացնի մարզում, այնուհետև` օգոստոսի 30-ին, ևս երկու մարզում և օգոստոսի 31-ին` մեկ մարզում: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Իսլանդիա, որտեղ սեպտեմբերի 1-ին և 2-ին կանցկացնի մեկական մարզում: Սեպտեմբերի 3-ին` ժամը 20:30-ին, տեղի կունենա Իսլանդիա-Հայաստան ընտրական հանդիպումը: Այնուհետև թիմը կվերադառնա Հայաստան և սեպտեմբերի 5-ից կվերսկսի հավաքը: Սեպտեմբերի 5-8-ը երիտասարդական հավաքականը կանցկացնի մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ մեկ մարզում սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում:

 

 

Սեպտեմբերի 9-ին` ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Բելառուս հանդիպումը:

 

ՀՖՖ պաշտոնական կայք