Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը, որի անունը շոշափվում է Արարատի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնաթողության դեպքում այդ աթոռի հավակնորդների շարքում, ուշագրավ պատասխան է տվել լրատվակայքերից մեկին. «Նախ ես նման ցանկություն չեմ ունեցել երբևիցե: Մարզպետը աշխատում է ու իմ հետ էլ շատ ջերմ ու լավ հարաբերությունների մեջ է իմ ընկերը: Դրանք փողոցային, պրովոկացիոն խոսակցություններ են: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ նման ցանկություն ունեմ, որ իմ ընկերոջ տեղի կամ աթոռի վրա աչք դնեմ»:
Ուրեմն` ՀՀԿ-ական այս «երևելու» ընկալմամբ` մարզպետի աթոռը ոչ թե պետական պաշտոն է, որը հարկ եղած դեպքում կարող է ստանձնել արժանավոր քաղաքացին, այլ իշխանությունների կողմից իր որևէ կուսակցի տրված ժառանգություն` «տեղ», որի վրա աչք ունենալը բարոյական չէ, իսկ այդ մասին խոսելը «փողոցային, պրովոկացիոն» խոսակցություն է: Ակնհայտ է, որ մարդը ոչ միայն յուրօրինակ, այլև անսքող գողական պատկերացումներ ունի պետական պաշտոնների ու պաշտոնյաների մասին, և եթե իրականանան խոսակցությունները նրա մարզպետ դառնալու մասին (իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, կիրականանան), չի բացառված, որ նա մարզը կղեկավարի հենց նույն կերպ` համանման «պանյատներով» ու գողական կոդեքսով: Գաղափարական պարապի կամ չգոյության պարագայում սա իշխանությունների` տեղական իշխանիկներին իրենց շուրջը պահելու վաղեմի փորձված մեթոդ է: Մանավանդ որ, ի վերջո, ամբողջ երկիրն է ղեկավարվում այդ մեթոդով:
Լ. Ս.