|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տեղեկացրել էինք, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցավ միջադեպ․ այնտեղ էր եկել հարբած մի կին, ով նախ սկսեց աղմկել, հետո հայհոյել։ Կինը Բաղրամյանում էր հայտնվել ինչ-որ տղամարդու ուղեկցությամբ, ով չէր ենթարկվում ոստիկաններին և նույնպես հայհոյում էր։
Դեպքի վայր ժամանեց Երևանի ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը։ Տղամարդուն ոստիկանական մեքենայով բաժին տարան։ Տղամարդը Հովհաննիսյանին «զգուշացրեց»․ «Ես ո\'չ գողական եմ, ո\'չ խուլիգան»։
Ի դեպ, կինը երեկ գիշեր նույնպես այցելել էր Բաղրամյան պողոտա: