| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ի ցուցակով եւ զբաղեցնել ցուցակի երկրորդ հորիզոնականը, սակայն ՀԱԿ-ում համաձայնության չեն եկել: ՀԱԿ-ի ցուցակի երրորդ անցողիկ տեղը զբաղեցնելու է Լեւոն Զուրաբյանը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարը կզբաղեցնի, ըստ ամենայնի, Խաչատուր Սուքիասյանը: Այս ամենից հետո Դեմիրճյանը սկսել է բանակցել Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի հետ:
Սակայն, անգամ այս բանակցություններից հետո նրան չի հաջողվել իր համար առաջնային տեղ ապահովել ձեւավորվելիք դաշինքի ցուցակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: