| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել է մեծ պատվիրակությամբ: Մեր հայրենակիցներն արդեն իսկ մեծ հաջողություն են գրանցել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի ու փոխչեմպիոնի կոչումները 77 կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Կարապետյանի ու Տիգրան Մարտիրոսյանի ջանքերով: Սակայն մեր պատվիրակությունը դեռ պահպանում է մեդալներ նվաճելու լուրջ շանսեր:
«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը բարձր է գնահատում հատկապես մեր ծանրորդուհիների հնարավորությունները: Այսպես, 69 կգ քաշային կարգում ամենացածր՝ 1,62 գործակցով գնահատվում է Նազիկ Ավդալյանի՝ չեմպիոն դառնալու հնարավորությունը, իսկ 75 կգ և բարձր քաշային կարգում, ավելի ցածր՝ 1,57 գործակցով՝ Հռիփսիմե Խուրշուդյանի հաջողությունը: Նշենք, որ Նազիկ Ավդալյանը ելույթ է ունենալու ապրիլի 14-ին, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ապրիլի 16-ին: Մեր մյուս ծանրորդուհիների հնարավորությունները գնահատվում են այսպես՝ Սոնա Պողոսյան /75 կգ/ – 2,60, Արփինե Դալալյան /+75 կգ/ – 2,30:
Տղամարդկանց պայքարում դեռ հնարավորություններ են պահպանում Սիմոն Մարտիրոսյանը /105 կգ/ և Գոռ Մինասյանը /+105 կգ/, ովքեր մրցահարթակ են դուրս գալու ապրիլի 16-ին: «Վիվառոն» Սիմոն Մարտիրոսյանի շանսերը գնահատում է 1,90, իսկ Գոռ Մինասյանինը՝ 1,97 գործակցով:
«Վիվառո» ընկերությունը միակ բուքմեյքերն է աշխարհում, որ խաղադրույքներ է ընդունում ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար: