|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին 3 հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
Թերթը գրել է, որ առաջին հորիզոնականը կզբաղեցնի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները կզբաղեցնեն վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
4-րդ հորիզոնականում կին թեկնածու է լինելու՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որից հետո նոր միայն 5-րդ հորիզոնականում՝ Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս հաջողվել է Արփինե Հովհաննիսյանին իրենից առաջ գցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: