կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-25 11:15
Քաղաքական

ԱԱԾ պետի տեղակալն իմացել է, բայց չի զեկուցել

ԱԱԾ պետի տեղակալն իմացել է, բայց չի զեկուցել

Ըստ լավատեղյակների՝ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությամբ, ոստիկանության հանգույն, ԱԱԾ-ում սկսվում է կադրային և «այլ» բարեփոխումների շարքը։  Հիշեցնենք, որ մինչ սահմանադրական փոփոխությունները, կառավարման համակարգում որոշակի «կարեկտիրովկաներ» են ընթանալու, ստեղծվելու են կոմիտեներ, և այս քայլերը դրա նախապատրաստական մեկնարկն են. գրում է «Հրապարակը»:

 

Որոշ տեղեկություններով` Ռ. Հարությունյանի պաշտոնանկությունը նաև ներքաղաքական դասավորությունների ենթատեքստում է տեղի ունեցել: Նա համակարգում աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի «տնտեսական աճի և շինարարության բումի» օրերից, նրա հովանավորներից մեկը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր։ Ըստ որոշ տեղեկությունների` այն օրերին, երբ Հայաստանից բացակայել է ԱԱԾ ղեկավարը, Ռ. Հարությունյանը տիրապետել է քաղաքական ուժերից մեկին առնչվող կարևոր ինֆորմացիայի, սակայն չի զեկուցել վերևներին։

 

Ըստ ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրների` նոր առաջին տեղակալը կնշանակվի մինչև փետրվարի կեսերը, այս պահին տրվում է Տիգրան Բարսեղյանի անունը, որը գեներալ է և բավական երիտասարդ:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։