|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Վերջերս Հատուկ քննչական ծառայության համակարգից հեռացել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական, փորձառու քննիչ Արմեն Նադիրյանը։ Նա ծառայողական կենսաթոշակի է անցել, իսկ ընկերական շրջանակում ասել է, որ հոգնել է տարիներ շարունակ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելուց, թեեւ ընդամենը 44 տարեկան է։
Արմեն Նադիրյանը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կադրերից է, եւ զարմանալի է, որ գնում է ոչ թե Միասնական քննչական մարմնում վերջինիս հետ աշխատելու, այլ փաստաբանությամբ զբաղվելու։
Նա փաստաբանական գրասենյակ ունի եւ զբաղվելու է «անձի, նրա պատվի եւ արժանապատվության, սեռական անձեռմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների» հետ կապված գործերով»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: