կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 17:14
Քաղաքական

ԳՇ պետի առաջին տեղակալն է Տիրան Խաչատրյանը, ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետը՝ Կարեն Աբրահամյանը

ԳՇ պետի առաջին տեղակալն է Տիրան Խաչատրյանը, ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետը՝ Կարեն Աբրահամյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից», - ասվում է փաստաթղթում։

Նախագահականից հայտնում են նաև, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Աբրահամյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին. մինչ այս օպերատիվ վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Տիրան Խաչատրյանը: 

Տիրան Խաչատրյանի կենսագրությունը

Տիրան Խաչատրյան

գեներալ-լեյտենանտ

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:

Գործունեություն

ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

Նշանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ:

ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ:

Նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

Կրթություն

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը:

Սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

Այլ գործունեություն

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.

1992 - 1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ.

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար». «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանների մեդալներով, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: