|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սահմանին Ադրբեջանի ծավալած դիվերսիոն գործողությունները որեւէ դրական ազդեցություն չեն կարող թողնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա. կառավարությունում այսօր լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա` միջազգային հանրության ու նաեւ համանախագահների հիմնական պահանջն այն է, որ պետք է ժողովուրդներին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:
«Բնական է, որ այդպիսի գործողությունները չեն կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ: Այսինքն` այն, ինչն ամբողջ օրը իբր ողջունում է Ադրբեջանը, որ իբր չպահպանվի ստատուս քվոն, նա ամեն ինչ անում է ստատուս քվոն պահպանելու համար»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը: