Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին` հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար. հայտնում է Интерфакс-ը:
«Մենք խոսել ենք ԼՂ հակամարտության մասին և նշել, որ առկա ստատուս քվոն անընդունելի է: Վտանգները կան, մենք համոզվեցինք դրանում անցյալ տարվա ապրիլին, երբ տեղի ունեցավ միջադեպը»,- ասել է նա Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ցանկանում ենք բանակցությունների վերսկսում: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ` ցանկանում ենք, որ մյուս համանախագահները` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, իրենց ներդրումն ունենան այդ գործընթացում»,- ասել է Օլանդը:
Ալիևը, իր հերթին, նշել է, որ Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար:
«Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը: Մասնավորապես` ցանկանում եմ նշել ՀՀ նախագահի հետ հանդիպումը, որը կայացել է Ելիսեյան պալատում 2014–ի վերջին: Դա շատ կառուցողական և դրական հանդիպում էր: Ցավոք, այդ հանդիպումից հետո բանակցային գործընթացում լճացում է նկատվում»,- ասել է նա: