Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը կլքեր Հայաստանը, եթե սահմանային գծում նման իրավիճակ չլիներ: Այս մասին, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ասաց նա Եռաբլուրում:
Անդրադառնալով հունվարի 19-ի դիվերսիոն հարձակմանը մեր կողմի ցուցաբերած համարժեք պատասխանին` Թորգոմյանը նշեց. «Ես, համարժեք պատասխան ասելով, հասկանում եմ` մեկի դիմաց 2000-3000 հատ պառկեցնել, դա ցանկալի կլինի»:
Ըստ նրա` ցանկալի կլինի, որ իր նմաններին ընդգրկեն սահմանային գոտիներում` որպես խորհրդական: «Մենք երիտասարդ սերունդ ունենք, որին պետք է պահել: Թուրքը չի քնում, թուրքն ավելի դաժան է դառնում, երբ դու խոչընդոտ ես: Մենք պատրաստ ենք մի այնպիսի հարված տալ, որ մի շաբաթ Ադրբեջանը ոռնա»,- հայտարարեց նա և հավելեց, որ պետք չէ, որ այսօր մեր բարձրաստիճան այրերը մոռանան, թե ինչ է կատարվում մեր երկրում:
Ըստ նրա` եթե յուրաքանչյուր գումարտակի կցվեն մարտական հին փորձ ունեցող տղաներից մի հոգի, այդ դեպքում ո’չ սպայական կազմը երիտասարդներին ճնշելու փորձ կանի, ո’չ էլ զինվորն` իր հրամանատարի հրամանը չկատարելու:
«Եթե մեզ էսօր հնարավորություն տան, կոնկրետ ես պատրաստ եմ ընենց հարված հասցնել, որ իրականում մի 15 օր մղկտան: Մահ` թուրքերին: Եթե մեզ հնարավորություն տան, Բաքուն արյան մեջ կողողենք»,- ասաց Թորգոմյանը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: