կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-25 12:36
Հասարակություն

ԱԺ-ում դրական եզրակացություն տրվեց ՏՏ ոլորտի արտոնությունների վերաբերյալ նախագծին

ԱԺ-ում դրական եզրակացություն տրվեց ՏՏ ոլորտի արտոնությունների վերաբերյալ նախագծին

Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված` ՏՏ ոլորտի կազմակերպություններին հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ ոլորտում գործող երկու հայկական միությունների ղեկավարներն իրեն տեղեկացրել են, որ տեղյակ չեն նոր նախագծի մասին ու չեն կարող իրենց կարծիքը հայտնել: «Նախագիծը արտոնություն է ապահովում դրսի կազմակերպությունների համար, իսկ հայկական կազմակերպությունների համար, փաստորեն, անհավասար պայմաններ ստեղծում: Քվեարկում եմ ձեռնպահ, քանի որ մտադիր եմ լսումներ կազմակերպել ՏՏ համայնքի հետ»,-ասաց նա:

Հավելենք, որ քննարկման ժամանակ նշվեց, որ եթե կարիք լինի, ապա ԱԺ լիագումար նիստում հնարավոր կլինի, առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, փոփոխություններ իրականացնել նախագծում: