կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-05 11:06
Քաղաքական

Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր

Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդել են, որ մարտի 30-ին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր։ Բաղրամյան 26-ում նա մի քանի ժամ է անցկացրել:

 

«Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա այդ օրը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Վերահսկիչ պալատի տարեկան՝ 2013-ի հաշվետվությունը, որտեղ առկա են բազմաթիվ սկանդալային բացահայտումներ։ Չի բացառվում, որ Սարգսյանի հրաժարականի վրա ազդեցություն են ունեցել նաև ՎՊ նախագահի ներկայացրած փաստերը, որոնք քողարկելու համար Տ. Սարգսյանը ՎՊ լիազորությունները կրճատող հատուկ օրենք էր մշակել»,- գրում է թերթը։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։