Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 1993թ. ծնված Հայկ Մակարյանի մահվան դեպքին:
Ըստ նախարարի` նախնական տվյալներով` զինվորի մահն արագ, կայծակնային արագությամբ զարգացած մենինգիտի դեպք է, վերջնական պատասխանը պարզ կդառնա դիահերձման ժամանակ` դատաբժշկական փորձաքննություն արդյունքում: «Կարճ ժամանակահատվածում զինծառայողը դիմել է, եւ արագ աճող, կայծակնային արագությամբ աճող հիվանդություն է եղել, որը, իհարկե, կանխարգելման համար նախօրոք պետք է բացահայտվեր: Դեպքի համար ես շատ ցավում եմ եւ նաեւ կիսում եմ բոլոր դժբախտության պահերը»,- ասաց նա:
Անդրադառնալով Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի դեպքին` նախարարը նշեց. «Դեպքի վերաբերյալ գործ է հարուցվել, պետք է պարզվի դեռ` ուժ կիրառվել է, թե` ոչ, նախնական տվյալներով` ձերբակալվածներ կան: Ովքեր մեղավոր ենն կկրեն իրենց պատիժը»:
Ըստ Օհանյանի` բանակում բռնություններն, ընդհանուր առմամբ, շարունական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենք հասարակության հետ համապատասխան աշխատանքներ չեն տարել: «Դեպքերն այնքան կլինեն, որքան մեր ընտանիքում չլինեն չարաճճի երեխաներ, կամ ինչ-որ բուհում չլինեն իրենց վատ վարքով աչքի ընկող ուսանողներ, բայց ես դա չեմ ասում` արդարացնելու համար»,- նշեց նախարարը հավելեց, որ իրենց պայքարն ուղղված է լինելու փողոցային արատավոր բարքերի դեմ: