կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-20 14:53
Հասարակություն

Վիրահատությունից դեռ չապաքինված` տարել են բանակ. մանրամասներ Վաղարշապատի հիվանդանոցում մահացած զինվորի մասին

Վիրահատությունից դեռ չապաքինված` տարել են բանակ. մանրամասներ Վաղարշապատի հիվանդանոցում մահացած զինվորի մասին

Վաղարշապատի հիվանդանոցում այսօր առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախնական վարկածով` զինվորի մահվան պատճառը հիվանդությունն է:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Էդիկ Շահնազարյանը Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից է, 4 երեխաներից կրտսերը: Նրա 18 տարին լրացել էր նոյեմբերի 28-ին, իսկ բանակ էր զորակոչվել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Մեր տեղեկություններով` նորակոչիկը քթի վիրահատություն էր տարել և դեռ լիովին չէր ապաքինվել: Բանակում մի քանի օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել: Մահվան պատճառը հնարավոր է մրսածությունը լինի և միգրենը:

 

Ուշագրավ է, որ մահացած զինվորը սոցցանցի իր էջում նկար էր տեղադրել, որին գրված է. «Մարդիկ հաճախ վախենում են մեռնելուց … Նման հիմարները չեն հասկացել, որ ապրելն ավելի դժվար է…»:

 

Լուսանկարը` Էդիկի սոցցանցի էջից