Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Նիստի մեկնարկից 20 րոպե առաջ դատարանը ծանուցագիր էր ստացել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունից` ամբաստանյալ, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանի` նիստին չներկայանալու վերաբերյալ: Դա էր պատճառը, որ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը տեղյակ չէր պահել նիստի մասնակիցներին, մասնավորապես` Արթիկից ժամանած տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանին նիստի հետաձգման մասին:
Ծանուցման համաձայն` ռազմաբժշկական վարչությունը Մ. Միքայելյանին գործուղել էր ԼՂՀ, 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան դեպքի առիթով ստեղծված հանձնաժողովի կազմում` որպես գլխավոր վիրաբույժ դիահերձմանը մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Ն. Սահակյանը երեկ առավոտյան զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին վատացել է և հոսպիտալում հանկարծամահ եղել:
Նիստի հետաձգմանը առարկություն հայտնեց Հայկ Խաչատրյանի հայրը` միտումնավոր համարելով գործի ձգձգվելը: «Ի՞նչ է, նա Գաբրիել հրեշտակապե՞տն է, բոլոր զինվորներին պետք է փրկի՞»,- ասաց նա և բարկացով, թե ինչո՞ւ ինքը պետք է Արթիկից մեծ դժվարությամբ, դժվարանցանելի ճանապարհների առկայության պայմաններում ներկայանա նիստին, իսկ գլխավոր մեղադրյալը` ոչ: Մեղադրող դատախազն ու դատավորը համոզեցին տուժողի իրավահաջորդին, որ մեղադրյալը չէր կարող չկատարել է ՀՀ զինված ուժերի հրամանը:
Միքայել Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը: Փաստորեն, ստացվում է, որ հոսպիտալի պետը խախտել է իր առջև դրված պայմանը` ՊՆ հրամանը կատարելու համար մեկնելով այլ հանրապետություն: