Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդյո՞ք «Հայռուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության ունեցած մասնաբաժնի վաճառքը ռուսական կողմին ավելի լավ պայմաններով գործարք էր, քան «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը: Այսօր կառավարությունում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը չկարողացավ պատասխանել լրագրողների այս հարցին` նշելով. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել. ի՞նչ է նշանակում' ավելի լավ...»:
Լրագրողները պարզաբանեցին, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե «Հայռուսգազարդի» բաժնեմասի վաճառքի պայմանագիրն ավելի լավ պայմաններով է եղել, քան «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը: Ավանեսյանն ասաց, թե որպեսզի կարողանա այդ հարցին պատասխանել, պետք է պայմաններն ուսումնասիրի, գներին ծանոթանա:
«Բայց չեմ կարծում, թե նման գնահատական ընդհանրապես հնարավոր է տալ պրոֆեսիոնալ մակարդակով: Որովհետեւ դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են, թե որն է տվյալ դեպքում առավել լավ: Եթե, տնտեսական տեսանկյունից մոտենալով, ընդհանուր սեփականաշնորհման գործընթացը վերցնենք ու գնահատենք, թե որն է ավելի վատ, որն է ավելի լավ, կարծում եմ, շատ քիչ մարդիկ կլինեն, որ կկարողանան նման գնահատական տալ»,- պարզաբանեց Վահրամ Ավանեսյանը:
Իսկ ինչո՞ւ է էներգետիկայի նախարարը նման գնահատական տվել: Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ինքն իր անունից է ասում' ինքն անձամբ չէր կարող նման գնահատական տալ: