Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ. հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը, 2008թ. ապրիլի 18-ից աշխատելով «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությունում` որպես տարածքային տեղամասի պետի շահագործման գծով տեղակալ, հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ, լիազորված լինելով իրականացնելու վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքի տեղադրման աշխատանքներ և պարտավորություն ունենալով ապահովելու իրեն վստահված գույքի պահպանվածությունը, կորուստը, փչացումը, վնասումը, օգտագործելու դրանք նպատակային նշանակությամբ, ինչպես նաև իրավունք ունենալով մասնակցելու իրեն հանձնված արժեքների գույքագրմանը, 2009թ հունիս-հուլիս ամիսներին ստացել է անջատիչ կափույրներ և այրվող գազերի ազդանշանային սարքեր: Դրանցից ընդհանուր խոշոր չափի արժողությամբ գույք բաժանորդների բնակարաններում տեղադրելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել է:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: