Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եթե օրեր առաջ ՀՀԿ-ական նախարարները եւ պատգամավորները չէին շտապում պաշտպանել Տիգրան Սարգսյանին, ապա այսօր արդեն սկսել են, իրար հերթ չտալով, հարցազրույցներ տալ: Հիմա հերթը Արմեն Մովսիսյանինն է:
Tert.am-ի հետ զրույցում նախարարն անդրադարձել է 300 միլիոն դոլարի պարտքին, 20 տոկոսի վաճառքին եւ մինչեւ 2043 թվականը գազամատակարարման ոլորտում «Գազպրոմ»-ին մենաշնորհ տալուն, որոնց մասին խոսել է Քոչարյանըը: Նախարարը Քոչարյանին հիշեցրել է «Գույք պարտքի դիմաց» գործարքը:
«Ցանկանում եմ նաև ավելացնել, որ պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը մեղմ ասած շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանակահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների»,- ասել է նախարարը:
Շարունակությունը` այստեղ: