Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկը չկա՞ Փաշինյանին ասի՝ բա որ 1996-ի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Արցախի անկախությունն անհնար էր, ինչո՞ւ ինքը 5 հազար հայ ընտանիքի ճրագ մարել տվեց։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ինչո՞ւ..
Ինչո՞ւ էր 2018-ի մայիսին հայտարարում,որ իր հեղափոխությունը հասնելու է Արցախի անկախության ճանաչմանն ու արցախահայերի իղձերի իրականացմանը։
Արցախահայերի իղձը Արցախ հանձնե՞լն էր, թե՞ առանց տուն ու գերեզման հայրենազուրկ դառնալը։
Ինչո՞ւ չհամաձայնվեց 2019-ի ապրիլին իրեն առաջարկված ծրագրին,ըստ որի Արցախի հայկականությունը ապահովված էր։
Ինչո՞ւ ծրագիրը մերժելուց հետո, 2019-ի հոկտեմբերին Ստեփանակերտի հրապարակում ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչո՞ւ «բանակցեց իր սեփական կետից»։
Ինչո՞ւ ասեց՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Ինչո՞ւ չհամաձայնվեց «5 պլյոս 2» տարբերակին, որը հենց իր՝ Նիկոլի պնդմամբ իրեն առաջարկվում էր ընդհուպ մինչեւ 2020-ի հոկտեմբերի 19-ը։
Ինչո՞ւ 2021-ի ընտրություններին հասարակությանը խաբելով ներկայացավ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում հանուն փրկության ծրագրով»։
Խոստացավ «անջատում հանուն փրկության», բայց բերեց «դժոխք հանձնված Արցախով»։
Այսքանից հետո սատարել ու արդարացնել Նիկոլին առնվազն բարոյական չէ»։