Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Մեր հարցին` արդյո՞ք հարցաքննվել է վթարից տուժած դերասան Վարդան Պետրոսյանը, Մալխասյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ գործը դեռևս նախաքննության փուլում է: Այս հարցի պատասխանը մեզ չհաջողվեց ստանալ նաև ոստիկանության Նաիրիի բաժնից, որտեղ քննվում է գործը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբորորդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ի դեպ, վթարից տուժած Վարդան Պետրոսյանին երեկ` նոյեմբերի 3-ին, դուրս են գրել հիվանդանոցից: