Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախը միայնակ չէ, Արցախը համայն հայությանն է և մեր ներկայությունը Ստեփանակերտում, այս օրերի ընթացքում, դրա փոքրիկ, բայց կարևոր ապացույցն է:
❗️ Նիկոլը երեկ և այսօր «փրփուրը» բերանին մաղձով և թարախով խոսում էր այն ամենի մասին, ինչի վրա խարսխված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ժամանակակից հայի ինքնությունը, մեր արժանապատվությունն ու հավատը:
❗️ Նիկոլը խոսում էր Արցախից ձեռքերը լվանալու, Արցախը հանձնելու տրամաբանության մեջ:
❗️ Սերժ Սարգսյանի գրասենյակի(https://www.facebook.com/ 3rdPresidentofRA/posts/404973508117764), նաև ՝ իմ էջում (https://t.me/melikadamyan2/152) տեղադրված է կարևոր փաստաթղթի մի հատված, որը ապտակ է Նիկոլին և որը վերաբերում է 2016-ի օգոստոսին:
❗️ Կես էջի վրա 3 անգամ ապացուցվում է այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է և հերթական անգամ կախվում է թուրքերի համապատասխան տեղերից:
❗️ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է բանակցային մի փաստաթուղթ, մոտեցում, ըստ որի բանակցություններն ամբողջությամբ փաթեթային են:
❗️ Փաթեթային լուծում նշանակում է՝ կողմերի համաձայնության դեպքում փաթեթի յուրաքանչյուր էլեմետ իր ժամանակահատվածում պետք է կատարվի: Բայց, կողմերը համաձայնում են փաթեթին և ներկայացված փուլերը, լուծումները փոխկապակցված են:
❗️ Փաթեթային տարբերակում կողմերը գիտեն առաջին քայլից մինչև վերջին քայլը, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու, իսկ փուլային տարբերակն այն է, երբ չգիտես՝ «կղանքի» մեջ ես ընկնելու, թե՞՝ ճահճի:
❗️ Ռուսերենի իմացությամբ չփայլող Նիկոլն անգամ կարող էր կարդալ և հասկանալ, որ իր տարածած ստերը կատարյալ զավեշտ են:
❗️ Կառչելով 97, 98 թվականներից, խոսելով փաթեթային, փուլային լուծումներից, Նիկոլը ցանկանում է ձեռք բերել նոր, ազդեցիկ դաշնակիցներ, քանզի նրա ուսապարկերը, մի կտոր հացի համար հայրենիքը ծախող ուժերը, գործիչները, բոլոր նրանք, ովքեր չունեն արժանապատվություն և պատրաստ են Նիկոլի թրքահոտ ոտքերը լվանալ, ջուրը խմել քաղաքական իմաստով իրականում ոչինչ չներկայացնող, փոքր, լրացուցիչ աղմուկ առաջացնող գործիքներ են:
❗️ Այստեղ է «թաքնված շան գլուխը»:
❗️ Խոսելով 98-ի իշխանափոխության մասին՝ Նիկոլը փորձում է Լևոն Տեր-Պետրոսյանին և իր թիմին դարձնել Արցախը հանձնելու գործում իրեն դաշնակից: Գեղցի շուստրիության քայլ է, բայց այլ բան Նիկոլից ակնկալել չէր կարելի:
❗️ Վստահ եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չի տա իր և իր թիմակիցների անունը շաղախել Արցախը հանձնել պատրաստվող, կեղտոտ գործարք անող մարդկանց եփած «բորշի» հետ:
❗️ Նիկոլը 97-98 թվականների իրադարձությունների մեջ խոսում է բացառապես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին, մինչդեռ լուսահոգի Վազգեն Սարգսյանը 98-ի իրադարձությունների կիզակետում էր:
❗️ Իսկ թե ինչու Նիկոլը չի տալիս լուսահոգի սպարապետի անունը, ակնհայտ է ՝ որպեսզի չզրկվի իր դաշնակից Արամ Սարգսյանի աջակցությունից:
❗️ Չելենջ՝ պարոն Արամ Սարգսյան, հայտարարե՛ք Ձեր կարծիքը Արցախը հանձնելու, արցախասպան, արցախատյաց քաղաքականության ակնհայտ աղաղակող այս նոր փուլի վերաբերյալ:
❗️ Նիկոլի կեղծիքի հաջորդ դրվագն այն էր, որ Ադրբեջանը անգամ փոխզիջումային տարբերակին չէր համաձայնում, որին համաձայնություն էր տվել Սերժ Սարգսյանը:
❗️ Իրականում ՝ աշխարհի պատմության մեջ գոյություն չունի դեպք, երբ նախկին պետության մի մասն ուզենա առանձնանալ և պետության կենտրոնը համաձայնի:
❗️ Ադրբեջանը կարող էր չհամաձայնել, փոխարենը ՝ միջազգային հանրությունը մշտապես աջակցել է Հայաստանին:
❗️ Հիմա Նիկոլը մեզ վախեցնում է միջազգային հանրությամբ, թե մեզ երաշխիքներ չեն տալիս, որ կարող են զսպել Ադրբեջանին:
❗️ Այդ ո՞ր միջազգային հանրությունն է ասել Նիկոլին գնա հանձնվիր, որովհետև քեզ երաշխիքներ չենք տալու, ո՞րը:
❗️ Անգամ, եթե այդպես է, դա Նիկոլի մեղավորությունն է, նրա արտաքին քաղաքականության ֆիասկոն և դեֆոլտը:
❗️ Նիկոլն ասում էր ՝ անգամ, եթե համաձայներ հողերը հանձնել, ամեն բան նույնն էր լինելու, բայց զոհեր չէինք ունենա:
❗️ Սա անմարդկային ցինիզմ է՝ ամեն մի զոհ, ամեն մի ճրագ, որ մարեց Հայոց աշխարհում, Նիկոլի խղճի վրա է, այն գերեզմանները, որ ավելացան, Նիկոլի խղճի վրա են:
❗️ Նիկոլը ստում է՝ եթե մենք հանձնում էինք 5 շրջան, Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ պահելով Քելբաջարն ու Լաչինը: Սա համեմատելու չի այսօրվա աղետի հետ:
❗️ Թուրքը միշտ էլ ամեն բան ուզել է՝ Երևանն ու անգամ Նիկոլի «դաչան», բայց Շուշին երբեք չի եղել բանակցությունների փաթեթի մաս, նայե՛ք համանախագահ երկրների ղեկավարների հացրազրույցները:
❗️ Նիկոլը թույլ տվեց նաև Շուշիի անկումը:
❗️ Անգամ Նիկոլին ԱԳ նախարարի պաշտոնում ծառայած Մնացականյանը հրաժարական տվեց հենց Շուշիի հարցի շուրջ, երբ Նիկոլը փորձեց Շուշիի թեման շահարկել:
❗️ Այսօր Նիկոլն անգամ ճանճի, անգամ Դերվիշի դերում չի կարող սողոսկել Արցախ:
❗️ Նոյեմբերի 9-ից հետո մենք ունեցանք միջազգային հանրությունից, առնվազն 3 տեղից՝ լրջագույն մեսիջ, որ Արցախի հարցը պատերազմով լուծված չէ.
1. ՌԴ նախագահի հարցազրույցները, որոնցում նա չէր ժխտում Արցախի կարգավիճակի խնդիրը, չէր ժխտում, որ Արցախի խնդիրը լուծված չէ, բայց ասում էր ՝ հիմա պետք է հանդարտեցնել վիճակը, դա հետո լուծվող հարց է:
2. ԵՄ պաշտոնական տեսակետը՝ հրապարակված 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որում նշվում է, որ կարգավիճակի խնդիր կա, հիմնարար սկզբունքների խնդիր կա:
3. Ֆրանսիայի Սենատը պատերազմից հետո դիմե՞ց իր կառավարությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար:
Այդ ո՞ր «միջազգային հանրությունն է» դեմ Արցախի կարգավիճակի խնդրին:
❗️ Ու՞մ վրա է ծախում Նիկոլը այս թեման:
❗️ Ա՛յ ումուդ, դու քո անձնական ամբիցիաները չես իջեցնում, անգամ ընտրություններին ես մասնակցել, անգամ հիմա հրաժարական չես տալիս, ուզում ես մի ամբողջ հայ ժողովուրդ իր ամբիցիաները զիջի՞:
❗️ Գործողությունների ժամանակը շատ մոտ է և այդ պահանջը կա:
❗️ Պետք է խոսենք, որպեսզի մեր, նիրհի մեջ գտնվող, հայրենակիցներին արթնացնենք:
❗️ Խոսքը լրացնելու է գործին:
❗️ Պետք է պահել ներվը և լինել միակամ:
❗️ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ