կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 16:37
Քաղաքական

Ընդդիմությանը մեղադրում են երկիրը կործանելու մեջ, մեղա քեզ, Տեր Աստված. Արամ Մանուկյան

Ընդդիմությանը մեղադրում են երկիրը կործանելու մեջ, մեղա քեզ, Տեր Աստված. Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` կուտակային նոր օրենքը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ եթե առանց ցավազրկման կատվի եղունգները քաշելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի, որովհետև այդ օրենքը չի գործի, ապա այս օրենքի նախագծում գրված են անհեթեթություններ, որոնցից տուժելու են տասնյակ քաղաքացիներ: Եվ քառյակի բոյկոտը շատ տրամաբանական էր, որովհետև չի կարելի հապշտապ ԱԺ բերել այնպիսի կարևոր օրենքներ, որոնք ո'չ քաղաքական մեծամասնությունն է կարդացել, ո'չ էլ ընդդիմությունը:

 

«Մեր բոյկոտն աշխատել է, և դա լավ է: Եթե խոսում եք ձեր թիմի միասնության մասին, ապա ինչո՞ւ ձեր դեմ են ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ուրեմն ձեր մոտ մի բան այն չէ: Կա ռուսական մի ասացվածք` если ты такой хороший, то почему ты такой мертвый? Ձեր վիճակը վիճակ չէ, որովհետև քանի անգամ կեղծիքով քվեարկություն եք անցկացնում, դեռ շրջվել` մեզ եք մեղավոր համարո՞ւմ: Մենք փաստարկներ ենք բերում` եղբա'յր, Բրյուսելից Աստանա խայտառակություն է տեղի ունենում արտաքին քաղաքականության առումով, երկիրը կործանվում է ներդրումների նվազման առումով, ներքին շուկան նվազում է, արտագաղթը սպանում է երկիրը: Մեղա քեզ, ընդդիմությանը մեղադրում են երկիրը կործանելու մեջ, այ քեզ բան»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Նա մեջբերեց նոր փաթեթից բազմաթիվ տեխնիկական ու լեզվական խոտաններ: «Պարտադրված ախմախությունը պետք է որոշենք: Կա'մ վերցնում եք, նորմալ օրենք եք մշակում, կա'մ հրաժարվում ենք քվեարկությունից»,- ասաց պատգամավորը: