Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Գալեյանի խափանման միջոցի փոփոխման մասին որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվել է Գարիկ Գալեյանի գործով քննությունը, որն այժմ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գալեյանը ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով։ Հատկանշական է, որ Գալեյանի ձերբակալությանը նախորդել էր
«Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի ավագանու ընտրություններին սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին։
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։
Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։