Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակը» գրում է. «Խաղատների սեփականատերերը հույս ունեին, որ 2014-ին, նախորդ տարվա պես, գոնե վեց ամսով կերկարացվի խաղատների գործունեության ժամկետը, սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը օրենսդրության փոփոխությունը մտավ ուժի մեջ 2014թ. հունվարի 1-ից հետո, որի համաձայն՝ Երեւանում գործող խաղատները հիմնականում փակվում են։
«Ժամանակի» տեղեկություններով՝ Թաիրով փողոցում տեղակայված շուրջ 30 խաղատներն այս օրերին կամ զբաղված են տարածքը հանձնելով, կամ տեղափոխվելով, իսկ ամենաշատը, գիշերային ակումբների վերածվելով։ Թաիրով փողոցում շուրջ 13 տարի գործող «Երեւան» խաղատան սեփականատեր Իլյա Աղաբեկյանը «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ խաղատների փակվելու արդյունքում 3000-5000 մարդ դարձել է գործազուրկ։ Ինքն իրեն էլ է համարում գործազուրկ, քանի որ 16 տարի զբաղվել է այս աշխատանքով»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: