կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 11:32
Առանց Կատեգորիա

Հեյդար Ալիևը փակել էր երկրի բոլոր խաղատները, որպեսզի նրա որդին չկարողանա խաղալ. Süddeutsche Zeitung

Հեյդար Ալիևը փակել էր երկրի բոլոր խաղատները, որպեսզի նրա որդին չկարողանա խաղալ. Süddeutsche Zeitung

Գերմանական Süddeutsche Zeitung թերթը հոդված է հրապարակել Իլհամ Ալիևի անցյալի և բռնապետական ռեժիմի մասին։

Հոդվածում ասվում է, որ Իլհամ Ալիևն Ադրբեջանում իր խնդիրները լուծում է ուժով, իսկ արտերկրում՝ խավիարային դիվանագիտությամբ: Ալիևը փոխել է Սահմանադրությունը՝ ընդմիշտ իշխանության գլուխ մնալու համար: Ընտրություններում հաղթում է միայն մանիպուլյացիայի միջոցով: Երկրում ձերբակալվում են ընդդիմադիրներ, իշխանության քննադատներ և իրավապաշտպաններ:

Պարբերականը գրում է «խավիարային դիվանագիտության» մասին, մասնավորապես` որ խավիարի կիլոգրամները օգնում են կոծկել Ալիևի ռեժիմի` երկրում մարդու իրավունքների խախտումները և ընտրություններ կեղծելը: Ադրբեջանի եվրոպացի լոբբիստները դրական են գնահատում Ադրբեջանում անցկացվող ընտրությունները թանկարժեք նվերների ու հարուստ ընդունելությունների շնորհիվ:

Հոդվածում ասվում է, որ Իլհամ Ալիևը իշխանություն է ստացել հորից: Շատ է խոսվում այն մասին, որ Իլհամ Ալիևը խաղամոլ էր, և 1997-ին Ադրբեջանի բոլոր խաղատները փակվել են, քանի որ Հեյդար Ալիևը ցանկանում էր վերահսկել որդու կախվածությունը:

Հոդվածում նշվում է, որ անցյալ տարի նա կարողացել է անել այն, ինչ հայրը չէր կարող: Ադրբեջանական զորքերը գրավել են հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի մի մասը:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում գերմանացի 4 պատգամավոր մեղադրվել է Ադրբեջանից գումար ստանալու և այդ երկրի օգտին Եվրոպայում քարոզ տանելու համար։