Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչների միջև:
Բեռնար Շալանդը և Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդը մարզիչներին ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու ծրագրային անելիքները: Նյութի առաջին մասում ներկայացվեց Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում և հարձակվում, անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակը, ստանդարտ իրավիճակների մշակումը հարձակվելիս և պաշտպանվելիս:
Այնուհետև Թոմաս Ռիչարդը ներկայացրեց Հայաստանի առաջնության, Հայաստանի հավաքականի և եվրոպական տարբեր երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համեմատական բնութագիրը: Ներկայացվեցին, մասնավորապես, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են խաղի ընթացքում ֆուտբոլիստների անցած տարածությունը, վազքի ինտենսիվությունը, մեկնարկային արագությունները և այլն:
Բեռնար Շալանդը խոսեց հավաքականի խաղի տակտիկական առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն խաղի մարտավարությունը:
Հանդիպման վերջում մարզիչները հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքրող հարցերը: Տեղի ունեցավ նաև գործնական քննարկում և մտքերի փոխանակում ինչպես ներկայացվածի, այնպես էլ հետագա անելիքների վերաբերյալ: Ինչպես Շալանդը, այնպես էլ բոլոր ակումբների մարզիչները նշեցին, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են հավաքականի և ակումբների մարզիչների միջև կապն ամրապնդելու տեսանկյունից:
ՀՖՖ պաշտոնական կայք