Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շանթ Հարությունյանի համախոհները և նրա որդին` Շահեն Հարությունյանը, այսօրվանից մայրաքաղաքում հունվարի 10-ին կայանալիք երթի վերաբերյալ թռուցիկներ կբաժանեն: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Շահենը` նշելով, որ իրենք այդ կերպ նպատակ ունեն իրազեկել հանրությանը:
15 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի կողմնակիցները հունվարի 10-ին` ժամը 13:00-ին, կհավաքվեն Ազատության հրապարակում, որտեղից երթով կշարժվեն դեպի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենք` իրենց բողոքը հայտնելու Հարությունյանի կալանավորման և նրան դատաբժշկական փորձաքննության ենթարկելու` դատարանի որոշման դեմ: «Ինձ համար դա ԱԱԾ չի, այլ ռուսական ԿԳԲ»,- yerkir.am-ին ասաց Շահենը:
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի` շուրջ 1500 քաղաքացիներ Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 քաղաքացիների վերաբերյալ բաց նամակ են հղել աշխարհի հինգ ազդեցիկ մարդկանց` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի դաշնային խորհրդատու Դիդիե Բուխհալտերին, ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` ակնկալելով նրանց արձագանքը:
Yerkir.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը, նշեց, որ ստորագրահավաքը կատարվել է ինտերնետային եղանակով, նախաձեռնողները եղել են Շանթի օտարերկրյա համախոհները:
«Շվեյցարիայից, Շվեդիայից և այլ երկրներից մարդիկ են եղել, ովքեր Շանթին, որպես գաղափարական մարդ, համակրում են և այդ կերպ ցանկացել են աջակցել նրան»,- ասաց Ռուզաննան և միաժամանակ հայտնեց, որ նամակն անհատապես ուղարկվել է բոլոր 5 ազդեցիկ անձանց, սակայն առայժմ պատասխան չեն ստացել: