Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից։ Ավելի վաղ այնտեղ ապաստան էր ստացել նրա ընտանիքը, ինչպես հայտնում է հայտնում է BBC-ն, այս մասին տեղեկացրել է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով լրագրողի փաստաբան Ֆուադ Ագաեւին։
Ռուսալեզու անկախ «Զերկալո» պարբերականի լրագրող Միրկադիրովը ձերբակալվել է 2014 թվականին Թուրքիայում, որտեղից արտաքսվել է Ադրբեջան։ Նրա ընտանիքը մնացել է Թուրքիայում, որից հետո քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում։ 2015 թվականի դեկտեմբերին Միրկադիրովը 6 տարի ազատազրկման է ենթարկվել՝ պետական դավաճանության մեղադրանքով։ Մեղադրանքում նշվում է, որ լրագրողը աշխատել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։
Այս տարվա մարտ ամսին նրա դատավճիռը փոխվել է հնգամյա փորձաշրջանով՝ պայմանական ազատազրկմամբ։ Միրկադիրովը պնդում է, որ նա երբեք գործ չի ունեցել Հայաստանի կամ որեւէ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ եւ պատրաստվում է հասնել վճռի ամբողջական վերացմանը։
Այս տարվա ամռանը նրան թույլատրել էին մեկնել երկրից՝ ընտանիքին այցելելու նպատակով։ Գործակալության հետ զրույցում Ռաուֆ Միրկադիրովն ասել է, որ ապաստան է խնդրել Շվեյցարիայից, քանի որ Ադրբեջնում իր ազատությունն ու առողջությունը վտանգված են։