|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այս տարի էլ Ամանորը կդիմավորի տանը, իր ձեռքով կպատրաստի ուտեստները և որևէ նորամուծություն չի անի: Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայկական սեղաններին կոկորդիլոսի մսի առկայությանը, նախարարը նշեց, որ դա ճաշակի հարց է:
«Եթե որևէ մեկին դուր է գալիս` ինչու` ոչ»,- ասաց նա, սակայն միաժամանակ կարծիք հայտնեց, որ պետք է մեր ավանդույթները պահպանենք: Նախարարի համար Նոր տարին առիթ է, որպեսզի կարողանա ավանդական հայկական ուտեստներ պատրաստել:
Իսկ թե ո՞րն է նախարարի ամանորյա ցանկությունը, արդյո՞ք նա կցանկանար, որպեսզի նախարարությունը չտեղափոխվի Գյումրի: Այս և այլ հարցերի պատասխանը` yerkir.am-ի տեսանյութում: