Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երկու տարի է' ՀՀ մշակույթի նախարարությունը վերսկսել է «Կերպարվեստի աշխատանքների գնում» ծրագիրը. նախարարությունը պետբյուջեից հատկացված որոշակի գումարի դիմաց տարվա ընթացքում գնում է նկարներ և քանդակներ:
Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ նախարարության կողմից գեղանկարչական աշխատանքները ձեռք են բերվում թանգարանների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա' թանգարանային ֆոնդերի համալրման նպատակով, հոբելյանական և այլ ծրագրերի շրջանակներում: Գործընթացն իրականացվում է թանգարանային կազմակերպությունների գնահատման հանձնաժողովների առաջարկների և եզրակացությունների հիման վրա:
Այսպիսով' ծրագրի իրականացման համար 2013-ին նախատեսվել է 7 290 000 դրամ, ըստ որի' գնվել է 4 աշխատանք:
1. «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հիմնական հավաքածուն համալրելու համար' նկարիչ Գաբրիել Մանուկյանի «Ամեն օր» գեղանկարչական աշխատանքը /2 500 000 դրամ/:
2. Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերականգման համար' Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բարեգործական ցուցահանդես-վաճառքից' Սամվել Սեւադայի «Անդրադարձումներ» գեղանկարչական աշխատանքը /290.000 դրամ/: Հանձվել է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդին:
3. Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերը համալրելու համար` ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում' Խաչատուր Իսկանդարյանի «Գեղանկարիչ Ռաֆայել Շիշմանյան» քանդակը /2 000 000 դրամ/:
4. «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2013 թ.» ծրագրի շրջանակներում' Գյումրի քաղաքին նվիրված` քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի ֆոլկլորային «Բարեկամություն» քանդակը /2 500 000 դրամ/:
2014-ին նախարարությանն է տրամադրվել 7 950 000 դրամ, և արդեն գնվել է 3 աշխատանք`
1. «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերը համլրելու համար` Երվանդ Քոչարի 115-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում' Ա. Արամյանի «Երվանդ Քոչար» քանդակի բրոնզե տարբերակի ձեռքբերում /2 000 000 դրամ/:
2. «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերը համալրելու համար` ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Գագիկ Աբրահամյանի 65-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում' Գագիկ Աբրահամյանի «Ձմեռը Եղեգնաձորում» գեղանկարի ձեռքբերում /1 000 000 դրամ/:
3. «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի' «Արվեստը սահմանին» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքից' գեղանկարիչ Տ.Ասատրյանի «Պիերո» գեղանկարի ձեռքբերում /450 000 դրամ/: Հանձնվել է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդին:
Բացի սրանցից, ընթացիկ տարում նախատեսվում է գնել ևս երեք աշխատանք' «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հիմնական հավաքածուն համալրելու համար գեղանկարիչ Արկո Բաղդասարյանի «Հին հիշողություններ» գեղանկարն /1 500 000 դրամ/ ու «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերը համալրելու համար գեղանկարիչ Վան Խաչատուրի 2 ստեղծագործությունները /3 000 000 դրամ/: