Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը yerkir.am-ի հետ զրուցեց Նոր տարվա տոնական սեղանի ու երազանքների մասին:
Արամայիս Գրիգորյանի եղբայրը` Արայիկ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր է: Հարցին, թե ի՞նչ երազանքներ են ունեցել եղբայրները փոքր ժամանակ, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց. «Երկուսս էլ մտածում էինք, թե Ձմեռ պապը գոյություն ունի, ու դա մեզ չափազանց շատ էր ուրախացնում: Մանուկ հասակում բոլորն էլ ունենում են երազանքներ: Ես միշտ ինձ տեսել եմ կա՛մ ինժեների պաշտոնում, կա՛մ բիզնեսում: Ինչևէ, ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ես էլ, եղբայրս էլ աշխատում ենք պետական բարձր մարմիններում: Անձամբ ես փորձում եմ լուծել իմ առջև դրված խնդիրները: Շնորհակալ եմ ղեկավարությանը, որ ինձ վստահեցին այս պաշտոնը: Փորձում եմ իմ աշխատանքով արդյունավետ լուծել խնդիրները: Իսկ եղբայրներով, բնականաբար, մեր տարածքի համար միշտ պատասպանատու ենք եղել, մեր տարածքի ժողովրդի հետ ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
Նախարարն ասաց, որ Նոր տարին նշել են ընտանիքների հետ, նվերներ են մատուցել միմյանց, ինչպես բոլորը: Արամայիս Գրիգորյանը հավատում է` ինչպես դիմավորես տարին, այդպես էլ կանցնի:
«Բոլորին հաջողություն եմ մաղթում: Մեր փոքրիկները թող խաղաղ երկնքի ներքո մեծանան, և որ բոլորս զերծ մնանք բարդ իրավիճակներից : Կարծում եմ` կարճ ժամանակ է պետք, որ մենք կարողանանք դիմակայել ու հասնել էական հաջողությունների: Ամբողջ աշխարհում է անկայուն վիճակ, առավել ևս` մեր տարածաշրջանում : Հավատում եմ, որ կարճ ժամանակ հետո կունենանք հաջողություններ, մեր ժողովուրդն էլ հնարավորություններ կունենա ուրախ ապրելու»,- ասաց բնապահպանության նախարարը:
Մեր հարցին, թե արդյո՞ք իրենց տոնական սեղանին ձուկ դրվել է, և ի՞նչ ձուկ է այն եղել, բնապահպանության նախարարը պատասխանեց. «Ճիշտն ասած` Նոր տարվա առևտրով զբաղվում է կինս, բայց ձուկ չենք դնում սեղանին»: