|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Տոնուս» ընկերության կողմից խաբված քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան շարունակում են «Արցախ բանկ»-ի` Սայաթ-Նովա փողոցում գտնվող մասնաճյուղի մոտ: Նրանք ձվեր են նետում բանկի պատուհանների ուղղությամբ` պահանջելով բացել դռները:
Yerkir.am-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ երբ մարդիկ հասան «Արցախ բանկ», բանկի անվտանգության աշխատակիցներն անմիջապես ներսից փակեցին դռներն ու փակցրեցին «փակ է» գրությունը: Բողոքողները նրանց հորդորեցին բացել դռները, հակառակ դեպքում` ձվեր կնետեն բանկի ուղղությամբ: Նրանցից ոմանք, սակայն, դեմ էին այդ քայլին, առաջարկում էին քաղաքակիրթ ձևով սպաել:
Նշենք, որ «Արցախ բանկ»-ի կառավարիչը խոստացել է ժամանել եւ խոսել բողոքողների հետ: