Hraparak.am-ը գրում է. «Երեկ երեկոյան քաղաքական հողի վրա միջադեպ է գրանցվել Չարենցավան քաղաքում: Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակն են ղեկավարում Չարենցավանում, հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի վրա և ձվերով հարվածել շտաբի պատուհաններին: Մեզ ասացին` գլխավոր դերում եղել է Զիլ Համո մականունով հայտնի Համլետ Սադոյանը, որը, ասացին, Չարենցավանի ՔՊ-ի շտաբի ներկայացուցիչ է:
Ձվերով խփելուց հետո Սադոյանը մտել է շտաբ, հայհոյել ներկաներին, որոնց մեջ նաև պատերազմի մասնակիցներ են եղել, ու հայտարարել, թե «ով Քոչարյանին ձայն տա` թուրք է»:
Նրան մի կերպ դուրս են հրավիրել ու փորձել են հանգստացնել, բայց Փաշինյանի աջակիցը չի հանգստացել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում