Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու մասին որոշում կայացնելուց առաջ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ, հետաքրքիր առաջարկ է ներկայացրել. «Ավելի լավ Է՝ Զարուհուն ծնող կանչեք»»։
Մանուկյանի կատակը դուր է եկել ԱԺ պատգամավորներին։
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ամենևին էլ չի փորձել Հ. Աբրահամյանի մոտ պաշտպանել իր կուսակցական պատգամավորին, այլ նույնիսկ ասել է, թե Փոստանջյանի վերադարձից հետո ինքը կզրուցի նրա հետ։
Մինչ այդ, ըստ թերթի, ՀՀԿ-ն պատրաստվում է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող Փոստանջյանին։ ՀՀԿ երիտթևը մտադիր է գնալ օդանավակայան, Փոստանջյանի ուղղությամբ ձվեր ու պոմիդորներ նետել։ Ի դեպ, երեկ ՀՀԿ-ականները ԱԺ-ում Փոստանջյանին «Ջեյնաբ» էին ասում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: