Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի շուրջ 180 ընտանիքների ներկայացուցիչներ բողոքի ցույցի են դուրս եկել կառավարության առջեւ: Նրանք բողոքում են, որ պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ բնակարաններ ձեռք բերելու նպատակով, բնակարանների համար գումարը /90 տոկոսը/ փոխանցել «Արցախ բանկ»-ի միջոցով, եւ հիմա այն շենքերը, որոնք «Տոնուսը» կառուցել է նրանց վճարած գումարներով, արդեն պատրաստ են, բայց խնդիրներ են առաջացել:
«Արցախ բանկ»-ը նշել է, որ «Տոնուսը» գրավադրել է այդ շենքերը, գրավի դիմաց վերցրել գումար, իսկ հետագայում չի կատարել իր վարկային պարտավորությունները բանկի առջեւ, ուստի` դրանք չեն կարող տրվել քաղաքացիներին: Բանկը քաղաքացիներից պահանջել է լրացուցիչ 50 տոկոս գումար վճարել, որպեսզի բնակարանները տա նրանց: Քաղաքացիները նշում են, որ դա նախապես ծրագրված օպերացիա է եղել «Տոնուսի» եւ «Արցախ բանկ»-ի միջեւ, եւ հիմա Աշոտ Տոնոյանի պարտքերն իրենք են փակում, քանի որ բանկը չէր կարող գրավ վերցնել, եթե կա ներգրավված երրորդ անձ` իրենք, այսինքն` առանց իրենց համաձայնության` նորակառույցները չպետք է գրավադրվեին: Քաղաքացիները դիմում են կառավարությանը` խնդրին անհրաժեշտ լուծում տալու ակնկալիքով:
Այս պահին քաղաքացիները շարժվում են դեպի «Արցախ բանկ»-ի գլխավոր գրասենյակ, որտեղ նրանց սպասում են նույն ճակատագրին արժանացած մյուս քաղաքացիները: Նրանք նշում են` «քանի որ «Արցախ բանկը» փորձում է խլել մեր տները, մենք գնում ենք` ապրելու «Արցախ բանկ»-ում»: