Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կասկած չկա, որ «Սարը գելին» հայկական երգ է, նույնիսկ եթե երաժշտագետը որեւէ աղբյուր չունենա, քննելով երաժշտությունը, կհասկանա, որ կառուցվածքը մաքարամաքուր, զուլալ հայկական մեղեդի է, այլ ոչ թե թուրքական. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ մենք՝ հայերս, մեկ հարցում ենք սխալ` երգի վերնագիրը սխալ ենք թարգմանել`«Սարի աղջիկ», ըստ Պողոսյանի՝ «Սարը գելին» թարգմանաբար նշանակում է «Շեկ հարս»:
«Մենք պետք է պրոֆեսիոնալ սկզբունքով մոտենանք ամեն ինչին: Մեր դրացիները չեղած տեղից աղմուկ են բարձրացրել, մենք էլ կո՞ւլ ենք գնում այդ խայծին: Ամոթ է, մենք լուրջ պատմություն, մշակույթ եւ գիտություն ունեցող ժողովուրդ ենք, անգամ պետք էլ չկա՝ ապացույցներ որոնելու: «Սարը գելին» մենք երգել ենք անհիշելի ժամանակներից: Ինչ վերաբերում է թուրքերեն բառերին, ի՞նչ կա դրա մեջ արտառոց, եթե մեր բառապաշարում մնացել են թուրքական բառեր, չէ՞ որ 600 տարի մենք ապրել ենք թուրքերի կողքին»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ ժամանակին մեր հարյուրավոր աշուղներ ստեղծագործել են բացառապես թուրքերենով, քանի որ ապրել են Արեւմտյան Հայաստանում, որտեղ գործում էր սուլթանի հրամանը` հասարակական վայրերում որեւէ օտար լեզվով չխոսել:
Պողոսյանը նշեց նաեւ, որ հաճախ, երբ որեւէ երգի հեղինակը կորչում էր, իսկ երգն ապրում էր, երգը համարում էին ժողովրդական. «Սարը գելին» այժմ ժողովրդական երգ է համարվում, բայց Պողոսյանի հավաստմամբ, ակնհայտ է, որ այն հեղինակային գործ է: