Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հայտարարությունը Մուսոլինիի ֆաշիստական վարչակազմի մասին` արված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, մեծ քաղաքական սկանդալի պատճառ է դարձել. տեղեկացնում է РИА Новости-ն:
Միլանում, որտեղ երեկ անցկացվել են խոշոր միջոցառումներ` ի հիշատակ Հոլոքոստի զոհերի, Բեռլուսկոնին հայտարարել է, որ ֆաշիստական Իտալիայի ռասայական օրենքները Մուսոլինիի ամենամեծ մեղքն են, սակայն միաժամանակ նշել է, որ բռնակալը այլ բնագավառներում օգտակար գործեր է արել: «Հասկանալի է, որ այն ժամանակվա կառավարությունը, երկյուղելով գերմանական պետության լիակատար հաղթանակից, նախընտրեց դառնալ Գերմանիայի դաշնակիցը, քան հակառակորդը: Այդ ալյանսի շրջանակներում էլ մեզ պարտադրվեց հրեաների ոչնչացումը»,- ասել է նա:
Իտալացի այլ քաղաքական գործիչներ Բեռլուսկոնիի այս հայտարարությունը որակել են որպես «ֆաշիստական բռնակալությունից ամոթալի ռասայական օրենքները տարանջատելու ցինիկ փորձ», «հրեշավոր հիմարություն», իսկ նրան համարել են Մուսոլինիի ծաղրանկարը: