Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք-ադրբեջանական տանդեմը, որպեսզի առավելագույնը ստանա այս պատերազմի արդյունքներից, փորձում է քամել ամեն ինչ ու ստանալ, և այսօր ստացել է, արդեն ստացել է․ մենք Հայաստանի մեջ տեղից տեղ ենք գնում արդեն Ադրբեջանով, անցնում ենք ադրբեջանական անցակետով, փակվեց Մ2 ճանապարհը։ Սա սահմանագծում չէ, բա ի՞նչ է․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորի խոսքով՝ պետք է կարմիր գծեր սահմանել, որ՝ կառավարությո՛ւն, գնա՝ ինչ ուզում ես արա, բայց կարմիր գծերը չանցնես։
«Առաջին կարմիր գիծն այն, է որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը հանկարծ չգնա այնպես, որ մենք մեր ինքնիշխանությունը կորցնենք, կորցնենք մեր տարածքային ամբողջականությունը. Հայաստանի մասին է խոսքը» – ասաց նա։
Ռուստամյանի խոսքով՝ չպետք է գնալ այնպիսի բանակցությունների, սահմանազատման ու սահմանագծման այնպիսի պրոցեսի, որը կկանխորոշի Արցախն Ադրբեջանի կազմում։
«Իսկ որ դա կարող է տեղի ունենալ, ո՞վ է մեզ դրանից երաշխավորում։ Ադրբեջանն է անելու այնպես, որ այնպես գրվի, որ վաղը, երբ գնանք Ղարաբաղի հարցը պաշտպանելուք, ասի՝ ստոպ, դուք արդեն ճանաչել եք սահմանները։ Սահմանները գծվելու են Խորհրդային Միության քարտեզների հիման վրա, իսկ այդ քարտեզներով Արցախը եղել է Ադրբեջանի կազմում», – հավելեց Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։