|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մոսկվայի «Սպարտակ»-ը 2014-ի մարտ ամսին մարզական հավաք կանցկացնի Հայաստանում. տեղեկացնում է Sport-express-ը:
Մոսկովյան ակումբին մոտ կանգնած աղբյուրներին հայտնի է դարձել, որ սպարտակցիները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի դադարի ժամանակ:
Վալերի Կարպինի թիմը կմարզվի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որը համարվում է Արևմտյան Եվրոպայում լավագույններից մեկը: Հավաքից հետո մոսկովյան թիմը կմեկնի Չեչնիայի մայրաքաղաք, որտեղ ՌՊԼ 20-րդ տուրի շրջանակներում կհանդիպի «Թերեք»-ի հետ:
Ամառային հավաքներից մեկը «Սպարտակ»-ը նույնպես կանցկացնի Երևանում: Այդ ժամանակ կկազմակերպվի հատուկ մրցաշար, որին կմասնակցի նաև «Արարատ»-ը:
Այդ լուրերը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Նրա խոսքով՝ այդ առաջարկն արել է «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը: