Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին մասնակցում էին միայն Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստները՝ «Թալ Գրիգ», «Պոլիտեխնիկ», «Գյումրի» և «Հրազդան» ակումբներից: Այսօր՝ մարզական հավաքի վերջին օրը, ֆուտբոլիստներն անցկացրեցին նաև երկկողմանի հանդիպում: Դրա ավարտից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույցներ է ունեցել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստների՝ Արման Սահակյանի և Գրիգոր Կապուկրանյանի հետ:
Արման Սահակյան. «Տպավորությունները հավաքից շատ լավն են: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծել է բոլոր պայմանները՝ նորմալ մարզվելու և խաղալու համար: Մեր նպատակը, ինչպես ամեն տարի, գոնե մեկ փուլ անցնելն է: Հավաքվել են բավականին խոստումնալից երիտասարդներ, որոնց հետ կարելի է մեծ հույսեր կապել: Մենք՝ փորձառուներս, ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար: Փորձի և երիտասարդության համաձուլվածքը պետք է որ լավ արդյունք տա»:
Գրիգոր Կապուկրանյան. «Հավաքը շատ լավ անցավ, նոր խաղացողները շատ էին, բայց նրանք միանգամից մերվեցին կոլեկտիվին: Այս հավաքը նրանց համար լավ առիթ էր, քանի որ հավաքականում խաղալը լրիվ այլ մակարդակ է: Համոզված եմ, որ երիտասարդ խաղացողները վստահություն ձեռք կբերեն՝ մարզվելով ավելի փորձառու տղաների կողքին: Կան հեռանկարային խաղացողներ, որոնք կարող են օգտակար լինել հավաքականին»: