կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 23:47
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Մոսկվայում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Մոսկվայում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Էմին Ղարաբեքյանս - «Շահրդարի Սաբաշահր» (Իրան)

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Խաղացողներ

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս - «Ատիրաու» (Ղազախստան)

Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա)

Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան)

Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Ջոնաթան Բրունո Սանտյագո  - առանց ակումբ

Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։