կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 16:08
Սպորտ

Հայ թաեքվանդոիստները մարզական հավաք կանցկացնեն Թեհրանում

Հայ թաեքվանդոիստները մարզական հավաք կանցկացնեն Թեհրանում

Հայաստանի թաեքվանդոյի երիտասարդական հավաքականը  փետրվարի 8-19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թեհրանում Իրանի երիտասարդական հավաքականի հետ: Այս հավաքը նախապատրաստվել է դեռևս անցյալ  տարի՝ հոկտեմբերի 20-ին, Թեհրանում կայացած ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի,  ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի և Իրանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարի հանդիպման ժամանակ, երբ կողմերը քննարկեցին համատեղ մարզումներ ու ընկերական մրցումներ կազմակերպելու խնդիրները. տեղեկացնում է msy.am-ը:


 Հանդիպման նպատակը ոչ միայն բարիդրացիական, ջերմ բարեկամական հարաբերություններ ունեցող  երկրների միջև համագործակցության ծրագրերի ընդլայնումն է, այլև 2014 թվականի մարտի 19-26-ը Նանջինգում կայանալիք (Թայվան) թաեքվոնդոյի  աշխարհի երիտասարդական օլիմպիադային նախապատրաստվելը, որով կողմերն առնվազը ձեռք կբերեն օլիմպիական վարկանիշ:


ՀՀ թաեքվոնդոյի պատվիրակության կազմում ընդգրկված են հետևյալ մարզիկները՝ ՀՀ առաջնության 2013թ.հաղթող, Վրաստանում 2013 թվականին  կայացած միջազգային մրցաշարի հաղթող Սարգիս Գրիգորյանը ( 48 կգ քաշային կարգ), 2013 թվականի ՀՀ չեմպիոն, նույն թվականին Եվրոպայի կադետների թաեքվոնդոյի առաջնության  բրոնզե մեդալակիր Գագիկ Գեղամյանը (63 կգ),  14-17 տարեկանների 2013 թ. ՀՀ չեմպիոն Գրիգոր Շահբազյանը (73 կգ), 2013 թվականի  Եվրոպայի թաեքվոնդոյի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ առաջնությունների հաղթող  Հենրիկ Բադալյանը (63 կգ):


Պատվիրակությունը կղեկավարի ՀՀ թաեքվոնդոյի հավաքականի ավագ մարզիչ Զորայր Մեքինյանը: